211652_close_icon

Թող ձեր սրտերի մաքուր սիրուց ծնված արարումները շենացնեն և հզորացնեն մեր հայրենիքը․ Բաբկեն Սեդրակյան

views-count1828 դիտում article-date 12:47 12-08-2025
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյանը շնորհավորել է երիտասարդներին՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի՛ երիտասարդներ

Շնորհավորում եմ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։

Դուք մեր երկրի ամենակարևոր ուժն եք՝ նոր մտքերի, նախաձեռնությունների և փոփոխությունների հենարանը։

Ձեր ստեղծագործ միտքը, նպատակասլացությունն ու պատասխանատվությունը մղում են առաջ մեր հասարակությանը և կառուցում երկրի ապագան։

Այսօր հատկապես կարևոր է, որ ձեր սրտերում միշտ պահպանվի արդարության հանդեպ ձգտումն ու փոխօգնության և համերաշխության ոգին։

Ձեր ձայնը թող հնչի հստակ ու վստահ, գաղափարները՝ դառնան գործնական քայլեր, իսկ եռանդն ու հաստատակամությունը՝ օրինակ ծառայեն բոլորի համար։

Հավատացեք ձեր ուժերին և մի՛ վախեցեք մեծ նպատակներ դնել։

Յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, յուրաքանչյուր փորձ, նույնիսկ փոքր, կարող է ունենալ մեծ ազդեցություն մեր հասարակության ու երկրի կյանքի վրա։ Դուք եք մեր ապագան, ու ձեր գործունեությունը կարևոր դեր ունի այն ձևավորելու գործում։

Սիրելի՛ երիտասարդներ, սիրեք մեր երկիրը, սիրով արարեք ու գործեք։

Թող ձեր սրտերի մաքուր սիրուց ծնված արարումները շենացնեն և հզորացնեն մեր հայրենիքը։

Ներկան ու ապագան ձեր ձեռքերում են, և երկիրը հպարտանում է ձեզնով»։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան

Նմանատիպ նյութեր