Խոշոր հրդեհ՝ Աշտարակի խճուղում գտնվող «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից․ 6 տրանսպորտային միջոց, որից 4-ը՝ ավտոբուս, մոխրի են վերածվել․ հայտարարվել է «1 ԲԻՍ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղումъ «Հայֆիլմ» կինոստուդիայի վարչական տարածքում, այրվում է խոտածածկ տարածք և ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և լրացուցիչ ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Հայֆիլմ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ամբողջությամբ մոխրի են վերածվել 6 տրանսպորտային միջոցներ, որից 4-ը՝ ավտոբուս։
Հրդեհը այ պահին մեկուսացվել է, սակայն տեղում հրշեջները հերթապահություն են իրականացնում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։