211652_close_icon

Վայոց ձորի մարզում․ հրդեհ է բռնկվել Ջերմուկի «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում․ ժամանել են հրշեջներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2140 դիտում article-date 21:23 06-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ և Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Լրացուցիչ ժամանել է նաև Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի ջրատարը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և վաշտի հրամանատ Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վալերի Մարտիրոսյանը և Թորգոմ Ղամբարյանը։

Տեղում պարզվել է, որ մոտ 600 քմ տարածքում այրվում է մոտ 300 խմ կենցաղային աղբ։ Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել են հրդեհի տարածումը ապա մարել այն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ամուլսարի հանքին պատկանող մեկ ջրատար, Ջերմուկի համայնքային տնտեսության ՀՈԱԿ-ի 1 ջրատար, 1 տրակտոր և 5 աշխատակից։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր