211652_close_icon

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Jeep-ը Կոմիտասում՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող հետիոտնին․վերջինը տեղում մահացել է․ժամանել են Արաբկիրի ոստիկանապետը և ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10039 դիտում article-date 23:48 06-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում  Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի  բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որ մինչ նրանց գալը մեծ խցանում էր առաջացել, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվեց։

Դեպքի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, պետի տեղակալներ Արմեն Հովհանիսյանի և Գրիգոր Ավետիսյանի, ինչպես նաև ավագ քննիչ Հենրիկ Սարադյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է  վարորդի և մահացածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Լուսանկարներն և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր