1924 դիտում
10:25 13-10-2021
Պարտության դեպքում մեղավոր են բոլորը, բացի առաջին դեմքից․ ընկեր Ստալինը ոչինչ չգիտեր․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես հայտնի է, այն բոցավառ բոլշեւիկները, որոնք 1930-ական թվականներին հայտնվում էին «Գուլագում», վստահ էին, որ «ընկեր Ստալինը ոչինչ չգիտի», որ իրենց մասին գրված մատնագրերն ուղարկվել են «էնկավեդե», այդ հիմնարկի անբարեխիղճ եւ սադիստ աշխատակիցները գործեր են սարքել եւ մարդկանց կտտանքների ենթարկել, բայց եթե հանկարծ «ընկեր Ստալինն» այդ ամենի մասին իմանա, նա մեղավորներին կպատժի, եւ արդարությունը կվերականգնվի:
Ավտորիտար եւ տոտալիտար իշխանությունն այդպես է կառուցված: Վերեւում նստած է «տիրակալը», «թագավորը», որի գործողություններն անքննելի են: Նա վեր է բոլոր համակարգերից եւ ինստիտուտներից, այդ թվում նաեւ՝ կուսակցություններից, խորհրդարանից, դատարաններից եւ իրավապահներից: Եթե «հասարակ մարդը» կարողանում է լսելի դառնալ «թագավորին», ապա նրա բողոքը տեղ կհասնի, եւ գուցե «թագավորը» որոշի պատժել իր անարդար կամ անփույթ ստորադասներին՝ կատարելով «ժողովրդի կամքը»: Վլադիմիր Պուտինի՝ մի քանի ժամ տեւող եթերները հիմնականում դրա մասին են. խոսափողը տրվում է «շարքային քաղաքացիներին», նրանք իրենց բողոքն են հայտնում տեղական իշխանիկներից, իսկ «թագավորը», երկու րոպեում հասկանալով, թե ինչի մասին է խոսքը, հանձնարարում է այդ «շարքային քաղաքացու» հարցը լուծել:
Պուտինն ուղերձ է հղում Դաշնային խորհրդին եւ հանձնարարում է ընդունել այս եւ այն օրենքները: Երկու պալատների պատգամավորներն իրականում օրենսդիրներ չեն, նրանք Պուտինի «բոյարներն» են, պալատականներ, որոնք նշանակված են կատարելու թագավորի կամքը: Նույնն այսօր Հայաստանի խորհրդարանում է: Իմ գործընկերներից շատերը թիրախ են ընտրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հակաժողովրդավարական օրենքներ հեղինակելու համար: Բայց նա ընդամենը գլխավոր պալատականներից մեկն է, որը կատարում է «թագավորի» կամքը՝ «ՔՊ» կոչվող պալատականների խմբի հետ միասին: Ճիշտ նույն տրամաբանությամբ վարչապետը կառավարության նիստում հրամայում է ինչ-որ մեկին կալանավորել, կամ իրավապահների հետ հանդիպման ժամանակ հանձնարարում է այս կամ այն գործը քննել:
Նման համակարգի պարագայում պատերազմում հաղթանակն ամբողջությամբ առաջին դեմքի շնորհքն է, ինչպես որ դա Ալիեւի դեպքում է. դուք լսե՞լ եք որեւէ ադրբեջանցի գեներալի անուն, որը վերջին պատերազմի ժամանակ լավ է ղեկավարել զորքերը եւ ճիշտ գործողություններ է մշակել: Փոխարենը պարտության դեպքում մեղավոր են բոլորը, բացի առաջին դեմքից:
Փաշինյանի կողմնակիցները հայտարարում են, որ մեղավոր են գեներալները, որոնք գերագույն գլխավոր հրամանատարին սխալ էին զեկուցում: Վստահ եմ, որ նմանատիպ եզրակացության կգա իշխանության կազմած, այսպես կոչված, «քննիչ հանձնաժողովը»: Իհարկե, կարող է հնչել տրամաբանական հակափաստարկ՝ եղիր այնքան կոմպետենտ եւ հմուտ, որ քեզ սխալ չզեկուցեն: Բայց այդ հակափաստարկը ավտորիտար համակարգում ուժ չունի. թագավորը չպիտի կոմպետենտ լինի, նա պարզապես պետք է իշխի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3199 դիտում
22:59 30-08-2022
Բոլորը մեղավոր են, բացի գլխավոր գերագույն մեղավորից. Արթուր Վանեցյան
1312 դիտում
07:35 24-02-2024
Բոլորը մեղավոր են, բացի նախարարից. «Ժողովուրդ»
1207 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
Այս բաժնից
1129 դիտում
07:30 23-11-2024
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
1306 դիտում
09:06 21-11-2024
Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»