Բոլորը մեղավոր են, բացի գլխավոր գերագույն մեղավորից. Արթուր Վանեցյան
Բոլորը մեղավոր են, բացի գլխավոր գերագույն մեղավորից (մեղադրյալից): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արցախից Երեւան գալու ճանապարհին ձերբակալվել է Արցախի նախագահի խորհրդական, ՊԲ նախկին հրմանատար Միքայել Արզումանյանը: Նա մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ժամանակ պաշտոնեական անփութություն կատարելու մեջ: