211652_close_icon
views-count1668 դիտում article-date 17:59 11-10-2021

ՍԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքի իրացման ցանցում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնովարակի տարածումը կանխարգելուն միտված ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքի իրացման ցանցում: 

 ՍԱՏՄ  Շիրակի  մարզային  կենտրոնի  տեսուչներն այսօր ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են անցկացրել Գյումրի քաղաքի և հարակից շրջանների խոշոր խանութներում։

Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:
 
 ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 

Նմանատիպ նյութեր