Արցախում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել
Արցախում հոկտեմբերի 9-ին կատարվել է 94 թեստավորում, որոնց արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
«Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13811 քաղաքացու հետազոտություն, որից 1230-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, ոոր անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: