211652_close_icon
views-count3559 դիտում article-date 11:28 10-10-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1151, մահվան՝ 20 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1151 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272 356-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5549 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1227 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6776-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 714 է, ընդհանուր առողջացածներինը՝ 248 267, փաստացի բուժվողները 17 313 են: Մեկ օրում արվել է 7801 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 805 317 թեստավորում:

Նմանատիպ նյութեր