211652_close_icon

Անտոնիո Կոնտեն մարզչի պաշտոնում «Նյուքասլի» գլխավոր թեկնածուն է

views-count2794 դիտում article-date 22:29 08-10-2021
«Նյուքասլը» կարող է թիմի համար նոր գլխավոր մարզիչ նշանակել այն բանից հետո, երբ ակումբին ձեռք բերեց Սաուդյան Արաբիայի կառավարության պետական ներդրումների հիմնադրամը:
 
«Կաչաղակների» գլխավոր նպատակը դարձել է «Չելսիի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Սակայն կողմերը դեռ կոնկրետ բանակցություններ չեն սկսել:
 
52-ամյա իտալացու վերջին թիմը եղել է «Ինտերը», որը նրա ղեկավարությամբ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը:

Նմանատիպ նյութեր