Անտոնիո Կոնտեն ԱՊԼ-ի ռեկորդ սահմանեց` 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվելով ամսվա լավագույն մարզիչ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվեց ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
47-ամյա իտալացի մասնագետը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին մարզիչը, որը այդ մրցանակը երրորդ անգամ անընդմեջ է ստանում:
Դեկտեմբերին «Չելսին» 6 անընդմեջ հաղթանակ է տարել` գնդակների 13:3 հարաբերակցությամբ:
Եվս մեկ ուշագրավ փաստ. ընդամենը 5 ամիս Անգլիայում աշխատելով, Կոնտեն նույնքան անգամ է ճանաչվել ամսվա լավագույն մարզիչ, որքան Ժոզե Մոուրինյոն` Պրեմիեր լիգայում 6 մրցաշրջանի ընթացքում: