8516 դիտում
23:44 05-10-2021
Ինչպես Ցուկերբերգը կորցրեց 7 միլիարդ դոլար մի գիշերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոտ վեց ժամ խափանումից հետո կեսգիշերն անց սկսեցին աշխատել Facebook- ը, Messenger-ը, Instagram-ը և WhatsApp-ը։ Առավոտյան պաշտոնապես հայտարարվեց, որ պատճառը կոնֆիգուրացիաների փոփոխություններն են եղել։ Իսկ մինչ այդ քննարկվում էին տարբեր պատճառներ, ընդհուպ՝ հակերային հարձակումը։ Այնուամենայնիվ, ընկերությունը վստահեցրել է, որ խափանումը չի հանգեցրել օգտատերերի տվյալների արտահոսքի,որի մասին հրապարակումներ են եղել երեկվանից։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնում է արտահոսքի վերաբերյալ կարծիքներին․ «Խոսակցություններ կան, որ Darknet-ում վաճառվում են այդ տվյալները: Սա ասեմ՝ առաջին արտահոսքը չէ, և շատ հնարավոր է, որ այդպես էլ կա։ Արտահոսքը միայն մարդկանց անունները չեն, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները։ Կա ավելի վատը, դա տեղանքի տվյալներն են, չէ՞ որ ֆեյսբուկը ֆիքսում է, թե մենք որտեղ ենք գտնվում»։

«Խոսակցություններ կան, որ Darknet-ում վաճառվում են այդ տվյալները: Սա ասեմ՝ առաջին արտահոսքը չէ, և շատ հնարավոր է, որ այդպես էլ կա։ Արտահոսքը միայն մարդկանց անունները չեն, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները։ Կա ավելի վատը, դա տեղանքի տվյալներն են, չէ՞ որ ֆեյսբուկը ֆիքսում է, թե մենք որտեղ ենք գտնվում»։
Խափանման հետեւանքով Ֆեյսբուկի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը մի քանի ժամում կորցրել է ավելի քան 7 մլրդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ պետական պարտքը 2021-ի վերջին կկազմի 9 մլրդ դոլար։
Մի քանի ժամով՝ Ֆեյսբուքի խափանումը անհանգստացրել էր նաեւ հայ օգտատերերին։
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1532 դիտում
09:28 25-02-2014
ՌԴ նախագահը կորցրեց Ուկրաինան, ինչը նշանակում է կորցրեց Եվրասիական միության ստրատեգիական հեռանկարը․ ՀԺ
Այս բաժնից
10492 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am