211652_close_icon
views-count2877 դիտում article-date 23:06 04-10-2021

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը:

Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին:

Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: 

Նմանատիպ նյութեր