211652_close_icon
views-count2556 դիտում article-date 17:56 03-10-2021

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, շնորհավորական խոսքում նշված է.

«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է,  որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով եւ ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:

Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր եւ ազգային արժեքների զարգացման»:

Նմանատիպ նյութեր