211652_close_icon
views-count1571 դիտում article-date 13:16 03-10-2021

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Շտայնմայերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Այս մասին հայտնումեն նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Գերմանիան կարևոր ավանդ ունի ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման, ինչպես նաև մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այս առումով բարձր եմ գնահատում մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման ճանապարհին Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը:

Առանձնակի կարևորում եմ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը»:

Նմանատիպ նյութեր