66690 դիտում
18:50 01-10-2021
«Կենացդ, եղբա՛յր». Ավանի մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթ Զաքարյանին նվիրված հուշ-երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...
Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ.
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,
Մեկը սրով, տասը՝ հրով,
Մեկը՝ արդեն հայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեռ չդարձած,
Մեկը՝ իր մոր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝ նամակ սպասելիս,
Կարոտելիս, երազելիս...
Բայց զոհի՛ պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Ընկան նրանք իբրև մարդի՛կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,
Որ սովոր են զրկանք տանել՝
Ընդդեմ ցավի ու զրկանքի.
Որ պատրաստ են հանուն սիրո
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելությամբ:
Որ հզոր են հենց այդ սիրով.
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Ավան վարչական շրջանի մշակույթի տանը նշեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Դավիթ Զաքարյանի ծննդյան 21-ամյակը:
Դավիթը մանկուց ստեղծագործում էր: Ուներ բազմաթիվ բանաստեղծություններ՝ ուղղված աշխահին, նվիրված հաղթանակին ու սիրուն:
Մշակույթի տան 2-րդ հարկը վերածվել էր մի փոքրիկ հուշ-թանգարանի, որտեղ ներկայացված էր 21-ամյա հերոսի կյանքի ու գործունեության մասին հուշապատումներ, արխիվային լուսանկարներ:
Երեկոն կրում էր «Կենացդ, եղբա՛յր» խորագիրը և դահլիճում ամեն անգամ թևածում էին հաղթանակի ծափողջույններ՝ ուղղված Դավիթին ու նրա նման բոլոր առյուծ ու արծիվ, իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած տղերքին:
Հուշ-երեկոյի ժամանակ հուզիչ էր սիրված դերասան Վարդան Պետրոսյանի որդու՝ Հայկ Պետրոսյանի կենդանի կատարումները կիթառի ուղեկցությամբ: Իսկ վերջում Հայկը, ով բազմաթիվ անգամ մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրի մենահամերգներին, լեգենդար Շարլի խոսքերն հնչեցրեց դահլիճում ներկա գտնվողներին՝ ֆրանսերեն լեզվով՝ Աստված Ձեզ պահապան:
Հուշ-երեկոյին ներկա էին նաև Դավիթի հարազատները, ընկերները, դասընկերները, համայնքի բնակիչներ ու բոլորը նույն խոսքերն էին հնչեցնում՝ Մենք Քեզ բացակա չենք դնի:
ԴԱՎԻԹ ԶԱՔԱՐՅԱՆ ԱՇՈՏԻ
Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։
Հաճախել է Երևանի թիվ 180 հիմնական դպրոցը, ապա՝ 87 ավագ դպրոցը։ Շախմատ է սիրել, 2010-ական թվականներին զբաղվել է շախմատով։
Մինչև ծառայության անցնելը բավականին ժամանակ աշխատել է՝ որպես խոհարար։
2019 թվականի հունվարի 10-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիս գյուղում։ Զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, դիրքային թեժ մարտի ընթացքում՝ դիպուկահարի կրակոցից։ Մինչև ժամը 3-4-ը Դավիթն ընկերերի հետ կռվել է թշնամու դեմ։
Առավոտյան կռիվը դեռ շատ թեժ չէր։ Իրենց դիրքից նահանջել են այլ դիրքը, և այդտեղ են շարունակել կռիվը։ Դիրքից տեղափոխվելու ժամանակ վիրավոր ընկերոջն օգնել է, դուրս հանել դիրքից, բերել մյուս դիրք՝ տեղավորել խրամատում։
Ժամը 4-ի սահմաններում նահանջի հրաման են ստացել, հենց այդ ժամանակ էլ Դավիթը և ընկերներից մեկը զոհվել են։
Սեպտեմբերի 30-ին կլրանար Դավիթի 20-ամյակը․․․
Դավիթը աշխույժ էր, ուզում էր իրեն բոլոր բնագավառներում տեսնել, փորձել ամեն ինչ։
Շատ բարի էր, ժպտերես, բոլորին օգնում էր, չափից դուրս ընկերասեր էր և հումորով։
Ընկերներն ասում են․ «Որտեղ Դավիթն էր, այնտեղ տխուր չէր կարող լինել»։ Տանը չէր մնում, միշտ ընկերների հետ էր։
Մայրն ասում է․
«Մինչև վերջին ընկերը տուն չգնար, Դավիթը տուն չէր գա»։
Բնավորությամբ նախաձեռնող էր, կազմակերպված, ինքնուրույն։
Միշտ մտածում էր օրը հետաքրքիր դարձնել։
Փոքր տարիքում էլ բակում երեխաների հետ կուսակցություն էր հիմնել ու համերգներ էին կազմակերպում։
Պատմություններ էր հորինում, մասավորապես սիրո, պայքարի ու հաղթանակի մասին, ֆանտաստիկ ժանրի գրքեր գրում։
«Վերջին անգամ, երբ տուն եկավ, բացեցինք, կարդացինք, ծիծաղեցինք»,- պատմում է հերոսի հայրը:
Անսահման էներգիա ուներ, տանը նստել չէր սիրում, ասում էր. «Տղան տանը չպիտի մնա, պետք ա միշտ զբաղված լինի»։
12-րդ դասարանից աշխատում էր, որ ծնողից փող չվերցներ, ու մի բան էլ ինքն էր օգնում ընտանիքին:
Քրոջն օգնում էր ուսման վարձը վճարել։ Շատ ուշադիր էր քույրերի նկատմամբ, թույլ չէր տա, որ որևէ մեկը նեղացնի։
Երբ զանգում էր կամ արձակուրդ գալիս, առաջին հարցը «Հո բան ասող չկա՞»-ն էր, հետո նոր մնացած հարցերը։
Ծառայությունից երբեք չէր դժգոհում, բողոքել չէր սիրում, իր հարցերը կարողանում էր ինքնուրույն լուծել։
Քաղաքացիական կյանքում էլ էր շատ ինքնուրույն, ամեն ինչ «տեղն էր գցում» (իր սիրած արտահայտությունն էր)։
Դավիթը շատ հայրենասեր էր։ Մի անգամ էլ քրոջ հետ հեռախոսով խոսելիս կես կատակ, կես լուրջ ասաց․ «Լավ, Սո՛ւս, գնամ քնեմ, որ վեր կենամ հայրենիքս պաշտպանեմ»։
Զորամասում հարգված էր, օգնում էր բոլորին՝ ինչով կարող էր, ու նույն կերպ էլ իր հանդեպ էին ընկերներն ու ծանոթները։
Միշտ ամեն տեղ նախաձեռնող էր։ Ծառայակից ընկերը պատմում է, որ դիրքում մի բան կազմակերպելու հարց էր լինում, ինքն առաջինն էր։
Ամեն ինչ անում էր, որ դիրքի համար լավ լինի: «Նույնիսկ մի ծխախոտը մենակ չէր ծխում, կիսում էր ընկերոջ հետ»:
«Եթե ընկերոջը մի բան պետք լիներ, ամեն կերպ կօգներ, իր վերջինն էլ լիներ, կտար և ցույց չէր տա, որ չունի։ Չեղած տեղից էլ կստեղծեր, որ ընկերն այդ պահին իրեն մենակ չզգա»։
Դավիթն ընկերների հետ որոշել էր իրենց դիրքում մատուռ կառուցել։
Բոլորով միասին իրենց ողջ հնարավորություններն օգտագործեցին և մատուռը կառուցեցին։
Ասում էին․
«Այդ դիրքերը պետք է լավ պահվեն, մեզ քիչ է մնացել, գնալու ենք, մեզանից հետո եկողների համար էլ թող լինի աղոթատեղի»։
Վերջին անգամ 2020 թվականի փետրվարին էր տուն եկել։ Մատուռի համար մոմակալներ տարավ։
Նաև առաջին օգտագործման սպասք տարավ, որ ամեն հարմարություն լիներ զինվորների համար։ Ասում էր․ «Դիրքը սուրբ տեղ է, պետք է հետո եկողներին լավ դիրք թողնենք»։
Ամեն անգամ դիրք բարձրանալուց առաջինը գնում էին այդ մատուռ, աղոթում, որ Աստված պահի իրենց և բոլորին։
Դավիթը շատ աստվածապաշտ էր, շատ էր հավատում Աստծուն։
Բանակում իրեն Աստվածաշունչ էին տվել, բայց երբ եկավ տուն, իր Աստվածաշունչը նվիրեց քրոջը։
Դավիթը շատ նպատակներ ուներ։
Պետք է գար, սովորեր ու հայրական տան անավարտ գործերը վերջացներ, ասել է․ «Չգիտեմ էլ՝ որտեղից եմ սկսելու, որ գամ. էնքան բան կա անելու, մա՛մ»։
Հետո ասաց․ «էնքան բան կա պատմելու, կգամ, կպատմեմ»։
Վերջին անգամ Դավիթի հետ սեպտեմբերի 26-ին են խոսել, ասել է․ «էդ ֆեյսբուքը ջնջեք, գցեք մի կողմ, սաղ սուտ են գրում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)