211652_close_icon
views-count7858 դիտում article-date 20:40 30-09-2021

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց. դատարանը որոշում կայացրեց

Sputnik Արմենիան գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա 2 ամսով կկալանավորվի։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Առաջադրված մեղադրանքում պարոն Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, դրա կապակցությամբ նա հայտարարություններ և բացատրություններ է տվել դատարանում։ Մեր ակնկալիքն այն է, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում պայքարը շարունակելու ենք», - ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ դիմելու են վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Նրա խոսքով` քննիչի ներկայացրած միջնորդության համար դրված էր կալանավորման երկու հիմք` մեկը ազատության մեջ գտնվելու պարագայում քննությանը խոչընդոտելն էր, մյուսը` քննությունից թաքնվելը։ Պաշտպանն այս պահին չի կարող ասել, թե կոնկրետ ինչ է դրվել հիմքում. կծանոթանան որոշմանը և ըստ այդմ կներկայացնեն իրենց հակափաստարկները։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր