211652_close_icon
views-count2547 դիտում article-date 22:06 30-09-2021

Հաշմանդամություն ունեցող ավելի քան 400 անձանց մատուցված ծառայություն՝ մեկ տարվա ընթացքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ագաթ» Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրման օրվանից՝ մեկ տարվա ընթացքում ծառայություն է մատուցել շուրջ 400 անձի։ Այս մասին հայտարարեցին կազմակերպության ներկայացուցիչները՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ագաթ» Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում։  Ծրագիրն իրականացնում են ամերիկյան Մոբիլիթի ինթերնեյշնլ կազմակերպությունը (MIUSA)՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» կազմակերպությունների հետ գործակցությամբ։

«Ագաթ» Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն անվճար հիմունքներով ծառայություններ է մատուցում Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքային խմբերի անձանց, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև համայնքային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին։ Կենտրոնը հիմնադրվել է 2020թ․-ին, երբ համավարակն ու Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում տեղի ունեցած պատերազմը նոր մարտահրավերներ էին առաջացրել երկրի համար։

Կենտրոնն աջակցել է նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, կարևորելով մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար կենտրոնի մատուցած ծառայությունների առկայությունը, նշեց․ «Մեր գործընկերներ Մոբիլիթի ինթերնեյշնլի և «Ագաթ» հասարակական կազմակերպության հետ գործակցությամբ, Գյումրիում հիմնեցինք Անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։ Նմանատիպ կենտրոն շուտով կգործարկվի նաև Վանաձորում։

Այսօր՝ ավելի վաղ, Գյումրու Կենտրոնում էի ու կարող եմ ասել, որ այն հրաշալի ռեսուրս է համայնքի համար ու մեծ աջակցություն հատկապես նրանց համար, ովքեր ունեն այս կենտրոնի մատուցած ծառայությունների կարիքը»,-նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

«Ծրագիրը ճիշտ ժամանակին էր, քանի որ այս տարի՝ մայիսին, ՀՀ Ազգային ժողովը ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, որը նաև սահմանում է անկախ կյանքի հասկացությունը։ Կառավարությունը արդեն ձեռնամուխ է եղել Հայաստանի տարբեր մարզերում անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը։ Հուսով ենք, որ մեր «Ագաթ» կենտրոնը, յուրացնելով ԱՄՆ անկախ կյանքի կենտրոնների փորձը և քաղած Ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը:

Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Ագաթ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: դասերը, կշարունակի հաշմանդամություն ունեցող անձանց մատուցել որակյալ և անկախ կյանքին նպաստող անհրաժեշտ ծառայություններ և պետության հետ համագործակցության արդյունքում կկարողանա աջակցել նորաստեղծ անկախ կյանքի կենտրոնների համակարգի ներդրմանն ու կայացմանը»,- նշեց «Ագաթ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Դեպի անկախ կյանք» ծրագրի ղեկավար Կարինե Գրիգորյանը։ Այս մեկ տարվա ընթացքում նորաստեղծ կենտրոնի արդյունքները ոչ միայն գոհացնող են, այլև պարտավորեցնող։ «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը շարունակելու է ծառայություններ մատուցել՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը, ընդլայնելով մատչելիությունը և հավասար հնարավորություններ ստեղծելով կյանքի տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր