211652_close_icon
views-count1290 դիտում article-date 23:26 30-09-2021

Բուխարեստում «Երգչախմբերը հանուն AUF-ի» ծրագրին Հայաստանը և հայ մշակույթը ներկայացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սեպտեմբերի 21-24-ը Բուխարեստում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (Agence Universitaire de la Francophonie) 60-ամյակին նվիրված Գիտական ​​ֆրանկոֆոնիայի շաբաթը, որի ընթացքում իրականացված «Երգչախմբերը հանուն AUF-ի» («Chorales pour l’AUF») ծրագրին Հայաստանը և հայ մշակույթը ներկայացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը:
 
Երգչախմբերը հեռավար ներկայացրել են և՛ մայրենիով առանձին կատարում, և՛ Jean-Jacques Goldman-ի «Au bout de mes rêves» երգիկատարումը՝ ըստ ներկայացված պահանջների, ապա մասնակցել այդ երգի միասնական կատարմանը և տեսահոլովակի ստեղծմանը:
 
Որպես մայրենիով հնչող կատարում՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը ներկայացրել է ԵՊՀ հիմնի կատարումը, որի ընթացքում կատարողները երգել են ԵՊՀ բակում և կրել երգչախմբի պաշտոնական համազգեստը՝ կարված հայկական նախշազարդով:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր