211652_close_icon
views-count11480 դիտում article-date 15:23 30-09-2021

Ընտանիքում 3-րդ և ամեն հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկան դառնալը կստանա ամսական 50․000 դրամ

Ուզում եմ կարևորել ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի համար դրամական աջակցություն նշանակելու ծրագիրը, որը պետք է մեկնարկի 2022-ի հունվարի 1-ից: Այսինքն հունվարի 1-ին ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամի չափով աջակցություն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա 2022-ի բյուջեի ծրագրերում կարևորեց մանկապարտեզների և դպրոցների հիմնանորոգումը, շինարարությունը, նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Սիսիան-Ագարակհատվածի շինարարության մեկնարկը, որի աշխատանքները կսկսեն արդեն 2022-ի վերջին: «Ջրամբարների կառուցման առումով ևս մենք բավական բարձր նշաձող ենք դրել և դրանք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է արդյունավետ և ակտիվ աշխատել»,-ասաց նա:

Փածշինյանի խոսքով, կապիտալ ներդրումների 350 մլրդ դրամի պլանավորումը աննախադեպ ծավալ է երրորդ հանրապետության պատմության մեջ. «Նախարարություններն այսօրվանից արդեն պետք է սկսեն 2022-ի բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը, մասնավորապես, կապիտալ ներդրումների մասով: Ակնկալում եմ, որ բոլոր մրցույթները, որոնք նախատեսված են 2022-ին ծրագրեր իրագործելու համար, դրանք օր առաջ կհայտարարվեն, որպեսզի հունվարի 1-ի դրությամբ արդեն ունենանք մրցույթներում հաղթողներ»,- ասաց վարչապետը:

 

Նմանատիպ նյութեր