211652_close_icon

Այգեձորի 67 հասցեում գտնվող տարածքը հանձնվեց ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին՝ լաբորատորիա ստեղծելու նպատակով

views-count26814 դիտում article-date 13:36 30-09-2021
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին:

Կառավարության որոշման այդ նախագծով Երևան քաղաքի Այգեձորի 67 հասցեում գտնվող տարածքը, որի մի մասը գտնվում է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ հաշվեկշռում («Էներգակարգաբերում» մասնաճյուղի վարչաարտադրական շենքում),  իսկ մյուս մասը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է պատկանում, լաբորատորիա ստեղծելու նպատակով կհանձնվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:

Նմանատիպ նյութեր