211652_close_icon
views-count260042 դիտում article-date 17:44 27-07-2020

Արտակին ասել է, որ Այգեձորի բնակիչները 40 հոգով, թվով 8 մեքենայով, ծեծում են եղբայրներիդ որ շուտ չհասնես՝ նրանք ուղղակի ծեծելով կսպանեն եղբայրներիդ

Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի բնակիչ` քրեական գործով մեղադրյալ ՀՀ ԱՆ (ՎԱՆԱՁՈՐ) ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ ԱՐՏԱԿ ԵՐՎԱՆԴԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ, ԾՆՎԱԾ 18.09.1994, ԱԶԱՏՄԱՆ ԽՆԴՐԱՆՔ-ՊԱՀԱՆՋՈՎ ԴԻՄՈՒՄ Դիմում ենք հայ ժողովրդիս, սփյուռքահայերիս, Արտակի զինակից ընկերներին, ՀՀ ՊՆ նախարար` Դավիթ Տոնոյանին, ՀՀ Վարչապետ`Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ ուզում ենք տեղեկացնել որ Արտակը հանդիսանում է Մեհրաբի Զ/Մ-ում որպես պայմանագրային ս_տ ջոկի հրամանատար։ Ծառայության ժամանակ միշտ աչքի է ընկել դրական կողմերով։ Փետրվարի 10-20 ընկած հատվածում մեր համայնքի Այգեձորի բնակիչ Զորիկ Եղիազարյանը մեկ անգամ զանգահարել է, որից հետո կարճ հաղորդագրություն է ուղղարկել Արտակի եղբոր կնոջը, առաջարկելով գաղտնի կապի մեջ մտնել իր հետ, իսկ եղբոր կինն անջատել է հեռախոսը, քանի որ ամուսինը տանը չի եղել։ Հեռախոսը երեսին անջատելուց հետո շուրջ 10 հաղորդագրություն էր ուղղարկել։ Երբ ամուսինը տուն է գնում, Արտակի եղբոր կինը` միանգամից հերախոսը տալիս է ամուսնուն և պատմում եղելությունը։ Արտակը 2 եղբայրներով ծառայում են որպես պայմանագրային զ.ծ Մեհրաբի զ/մ-ում։ Արտակը եղբայրների հետ գնացել և հանդիպել էր Զորիկին, իսկ Զորիկը եկել էր իրենց գյուղի բնակիչներից 10 հոգու հետ, որոնց անունով մի քանիսին է Արտակը ճանաչել։ Արթուր Եղիազարյանին, Բորիս Ալիպյանին, ԱՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆԻՆ,ԴԱՎԻԹ ԾԱՂԿՅԱՆԻՆ, որոնք էլ ակտիվ մասնակից են եղել մարտի 18-ի ծեծկռտուքին: Զորիկը սկզբից հերքել է, թե ինքը կապ չունի այդ գրածների հետ, սակայն երբ Արտակի եղբայրը հայհոյանքներ է հնչեցրել գրողի հասցեին, նա խոստովանել է որ ինքն է գրել, և որ այդ աղջկան խանութում տեսել է այդքան տարի անց, աղջիկը անտարբեր է անցել, որի համար նա որոշել է զանգել և գրել։ (Նշենք, որ Արտակի եղբոր կինը և Զ․ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ դպրոցական տարիներին ընկերություն են արել, այսինքն՝ դպրոցական սեր է եղել իրենց մոտ )։ Հնչել են հայհոյանքներ, սակայն որրև է լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ 1 ամիս անց, մարտի 18-ին ԶՈՐԻԿԸ և ԻՐ ԸՆկԵՐՆԵՐԸ զանգում են Արտակի եղբայրներին որպեսզի հանդիպեն, պարզաբանումներ պահանջելու նպատակով,1 ամիս առաջ հնչեցրած հայհոյանքի համար։ Գալիս են մեր գյուղ ու հանդիպում դեպի Չորաթան տանող 1 կմ հանդամիջյան ճանապարհին։ Եղբայրների հետ գնում են նաև մեր համագյուղացի ԴԱՎԻԹ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ և ՀԱԿՈԲ ԲԱԲԱՍՅԱՆԸ։ Երբ հանդիպում են հակառակ կողմին, տեսնում են, որ մոտ 40 հոգով իրենց հետ նախօրոք կանխամտածված բերած են լինում որպես զենք` երկաթե խողովակներ, լինգեր, փայտեր և այլ իրեր։ Սկսում են անմարդկային ծեծկռտուքը։ Տեսնելով ծեծկռտուքը, մեր համագյուխացի ԴԱՎԻԹԸ և ՀԱԿՈԲԸ վախից փախչում են մի կողմ, ու զանգահարում են Արտակի բջջային հերախոսահամարին այս համարից։ 098858281 ԾԱՏՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹԸ երբ զանգել է Արտակին ասել է, որ Այգեձորի բնակիչները 40 հոգով, թվով 8 մեքենայով, ծեծում են եղբայրներիդ որ շուտ չհասնես նրանք ուղղակի ծեծելով կսպանեն եղբայրներիդ։ Արտակը անմիջապես գնացել է Դավիթի նշած վայրը և նկատել 6-8 ավտոմեքենա և մոտ 35 մարդ։ Երբ նրանք Արտակի մեքենան նկատել են, 10 հոգով ձեռքերում երկաթե և փայտե մահակներով քայլել են դեպի Արտակի ուղղությամբ։ Արտակը վախից իրեն պաշտպանելու նպատակով մեքենայի մեջից վերցնում է ծալովի դանակը, որը հանդիսանում էր Արտակի ինքնապաշտպանվելու միակ միջոցը, դրել է աջ գրպանը։ Իջնելով մեքենայից, միայն այն արտահայտությունն է լսել, որ էս էլ սրանց 3-րդ ախպերնա ու սկսել են միառժամանակ Արտակին էլ 10 հոգով մահակներով արնախումի պես հարվածել։ Արտակը այդ պահին եղբայրներին չի տեսնում, սակայն լսում է իրենց ձայնը։ Կոնկրետ Արտակին 10 մարդ երկաթներով, փայտերով, ոտքերով և ձեռքերով սկսել են ծեծել։ Երբ մեքենայից ծեծելով Արտակին հեռացրել են մոտ 100-150մետր, ինչ-որ առարկայով, հավանաբար՝ փայտով, հարվածել են Արտակի կոկորդին, և նա շնչահեղձ լինելով ընկել է գետնին։ Այդ ծեծի հետևանքով Արտակը ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ` քթի միջնապատի լղվածություն, ձախ կողոսկրի ջարդվածք, ինչպես նաև՝ բաց վերքեր՝ գլխի, դեմքի, ձեռքի և ոտքի հատվածում։ Տվյալ իրավիճակում այլ ելք չունենալով, ապահովագրելով թե՛ իր, թե՛ եղբայրների կյանքը և առողջությունը, գրպանից հանել է դանակը շեղբից մատներով պահել որպեզի լուրջ վնասվածք չպատճառի, այլ ուղակի նրանց հարվածներից պաշտպանվելու նպատակով վախեցնի։ Արտակը խփողներից 3 հոգու ոտքի ազդրերից ներքև դանակով հարվածում է։ Հարվածելուց հետո եղբայրներին ևս մոտ 10 րոպե շարունակել են հարվածել մինչև հասկացել են որ վիրավոր ունեն։ նշեմ, որ ոչ մեկի օգնություն ցույց չեն տվել այդ ընթացքում և այդ պահին մահացած մարդ չի տեսել։ Այդ ընթացքում ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ մոտից Արտակը խլել է մետաղյա իր ու չհարվածելով ոչ մեկին նետել է վարելահողի մեջ։ Երբ դադարեցրել են տղաներին խփելը, ոչ մեկի վնաս չեմ տվել, այլ հակառակը առաջարկել եմ տուժածներին տեղափոխեն հիվանդանոց, նույնիսկ իմ մեքենան եմ առաջարկել և պատրաստակամությունս եմ հայտնել, որ ինքնակամ կներկայանամ ոստիկանություն, սակայն ի պատասխան ինձ՝ նրանք ասացին, որ իրենք մենթի գործ տվող չեն։ Արտակը նստել է իր մեքենան ու հեռացել։ Նշեմ որ նրանք չափից շատ էին ալկոհոլ օգտագործել։ Գուցե դպրոցական սերն էր իրենց ագրեսիայի պատճառը, չգիտեմ։ Հասնելով գետի ափ, Արտակը լվացել է արյունոտ դեմքը։ Անմիջապես իր հերախոսով զանգահարել է մեր մարզի ոստիկանապետ Արթուր ԼՈԲՅԱՆԻՆ և ասել դեպքի մասին ու ցանկություն հայտնել ինքնակամ ներկայանալու, իսկ ԼՈԲՅԱՆԸ, առաջարկել է՝ գնացեք գյուղի հիվանդանոցի դիմաց և սպասեն իրեն։ Նա քիչ անց իր անձնական մեքենայով մոտեցել է, Արտակին և իր եղբայրներին ու տարել բաժին: Մոտ կես ժամ անց բաժնում Արտակին ասել են, որ վիրավորներից մեկը մահացել է, քանի որ ուշ են տարել հիվանդանոց: Արտակի ինքնակամ ներկայանալը հաշվի չառնելով, արձանագրություն են կազմել բերմանով և պահել «կեպեզեյում», իսկ իրավաբանին տեղեկանք են տվել, իբր Արտակին 3 ժամ անց բաց են թողել, նոր հետո կալանավորել ամսի 19-ին 6-րդ կայազորի պետի տեղակալ քննիչ ԿԱՌԼԵՆ ԱԲԱԶՅԱՆԸ։ Արտակին անօրինական մեղադրանք են առաջադրել 104-1 մասով, իսկ մարտի 21-ին նույն հոդվածով կալանավորել են: Այս ամիսների ընդացքում քննիչը ջանասիրություն չի ցուցաբերել, գործը ճիշտ բացահայտելու համար։ Ավելին՝ աշխատել է կոնկրետ կողմնապահություններով։ Ներքին համոզմունք ունենք, որ գումար է վերցրել հակառակ կողմից կամ մտերմիկ հարաբերությունների մեջ է իրենց հետ, քանի որ մինչ օրս ամեն գնով պահում են Արտակին կալանքի տակ, հակառակ կողմից առաջին օրվանից մինչ օրս 6 հոգի են եղել։ 3 վիրավորները և 3 վարորդներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրել եղբայրներին խմբակային ծեծի ենթարկելու համար: Մեզ համար անհասկանալի է՝ եթե Արտակին մեղադրում են կանխամտածված սպանության մեջ, ապա ինչի այն 2-ին որ խփել է նույն տեղը, որ ինքնապաշտպանվել է, որ էլ իրենց չհարվածեն, դրա մասին ոչ մի խոսք։ Սպանության փորձ չի դրել կամ որպես կարևոր վկա ՀԱԿՈԲ ԲԱԲԱՍՅԱՆԻՆ 3 ամսվա ընթացքում չի բարեհաճել հարցաքննել, որն էլ մոտ 15 օր առաջ ավտովթարից մահացել է։ Անտեսել են Արտակի գործով վկաների ցուցմունքները, որոնք ոչ միյայն մեր համագյուղացիներն են, այլ զինված ուժերի բարձր պաշտոնյա անձինք, որոնք տեսել են, թե ինչ է կատարվում։ Այս 4 ամիսների ընթացքում Արտակի հետ ոչ մի առերեսում չի կատարվել, երբ նա բազմիցս հայտնել է այդ ցանկության մասին։, Իսկ այս ամենը անտեսելով, դատավոր ՍԱՄՎԵԼ ՄԱՐԴԱՆՅԱՆԸ ապօրինի աջակցելով քննիչին պահում է Արտակին կալանքի տակ։ Պարոն Փաշինյան, Արտակը մեղավոր չի, նա ինքնապաշտպանվել է։ Խնդրում ենք ուշադրություն դարձրեք և արձագանքեք, օգնեք, որ արդարությունը հաղթի։ Արտակը 6 տարի ծառայել է Մեհրաբի Զ/Մ-ում, դիրք է պահել, հակառակորդի հետ անմիջական շփման գծում և պատրաստ է շարունակել իր ծառայությունը: Արտակը ամուսնացած է, ունի 2 դուստր։ Հայրը մահացած է, իսկ մայրը տարեց հիվանդ կին է։ Եղբայրները առանձին են ապրում, տան միակ աշխատող և կերակրող ձերքը իր երեխաների նա է եղել։ Ընտանիքը սոցիալապես անապահով է։ Սա փաստաբան` Ոսկանյան Սերգեյի համարն է՝ (098)565-655։ Խնդրում ենք արդարությունը վերականգնեք և ազատեք Արտակին կալանքից։ Նախապես՝ շնորհակալություն։ -- Նյութը գրվել է համագյուղացիներից մեկի պատմածով։

Նմանատիպ նյութեր