211652_close_icon
views-count2164 դիտում article-date 23:16 29-09-2021

«Առուշանյան» դաշինքի դիմումը ոստիկանությունում է, «Քաղաքացիական պայմանագիրը» դիտորդներին է տեղեկացրել. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 28-ին թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովից Գորիսի ոստիկանություն ստացվել է  Գորիսում կայանալիք համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Իրինա Յոլյանի դիմումը, որ Գորիս համայնքի տարածքում պատռել են իրենց քարոզչական նյութերը։

Մասնավորապես դիմում նշված է, որ պատռել են   Գորիսի Սալ-քար, Մաշտոցի 1, 3  հասցեներում, Վերիշեն բնակավայրի տարբեր հատվածներում փակցված քարոզչական նյութերը։
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, ձեռնարկվում են միջոցառումներ պաստառը վնասողի անձը պարզելու ուղղությամբ:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր