211652_close_icon
views-count64482 դիտում article-date 22:10 29-09-2021

Քիչ առաջ հանկարծամահ է եղել Գյումրու ավագանու թեկնածուներից մեկը. նա 35 տարեկան էր. aravot.am

Քիչ առաջ իր տանը հանկարծամահ է եղել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի 9-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ 35-ամյա Միշա Չոմարյանը։

Նա երաժիշտ-մանկավարժ էր, աշխատում էր Գյումրու երաժշտական դպրոցներից մեկում և Մարմաշենում։ Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։

«Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին ասաց, որ ժամանակավորապես դադարեցնում են քարոզարշավը։

«Անհավատալի է, սարսափելի կորուստ է, նա 1986 թվականին է ծնված, շատ երիտասարդ էր։ Միշան եզակի անձ էր՝ շնորհքով, Գյումրիում շատ հարգված, լիքը ծրագրեր ունեցող, լավատեսությամբ լի, Գյումրվա հետաքրքիր, անուշ հումորով»։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր