211652_close_icon
views-count4052 դիտում article-date 20:23 23-09-2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360- ը կին է

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 8 կուսակցություն և 4 դաշինք, որոնցում ընդգրկված թեկնածուների թիվը ընդհանուր կազմում է 987: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը՝ ներկայացնելով թեկնածուների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Նրա խոսքով՝ 10-ը քվեարկության օրվանից 10 օր առաջ ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել: «Երևանի արտահերթ ընտրություններում 987 ավագանու թեկնածուներից 360 կանայք են»,- ասաց Մարկոսյանը: Նրա խոսքով՝ թեկնածուները քվեարկության օրը տեղամասում գտնվելու իրավունք չունեն: Նրանք տեղամասում կարող են լինել բացառապես այն դեպքում, երբ ընտրող են: Ժամը 20:00-ից յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի միայն մեկ թեկնածու կարող է գտնվել ընտրատեղամասում: Թեկնածուն իրավունք ունի դիմում-բողոք ներկայացել վերադաս հանձնաժողով»,- եզրափակեց Մարկոսյանը:

Նմանատիպ նյութեր