Չեմպիոնների լիգա. Այսօր՝ ահեղների բախումը Մադրիդում. տեսանյութ
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում 4-րդ տուրի առաջին ութ հանդիպումները:
A խմբում ամեն ինչ պարզ է. Մադրիդում «Ռեալն» ու ՊՍԺ-ն կորոշեն խմբի առաջատարին, իսկ Դոնեցկում «Շախտյորն» ու շվեդական «Մալմյոն»՝ խմբի ետնապահին: Առաջատարները ունեն 7-ական միավոր, «Մալմյոն»՝ 3, «Շախտյորը»՝ 0:
Իսկ ահա B խումբը առայժմ անկախատեսելիության հրաբուխ է հիշեցնում: Այստեղ ամեն տուրից հետո տեղի է ունենում առաջատարների և ետնապահների փոփոխություն: Նույնիսկ այս տուրում՝ ինչ հաշիվներ էլ գրանցվեն, միևնույն է, ինտրիգը կշարունակի մնալ:
Առաջատարը «Վոլֆսբուրգն» է՝ 6 միավոր, ԲԿՄԱ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» ունեն 4-ական, իսկ հոլանդական ՊՍՎ-ն՝ 3 միավոր:
Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր
[b]A խումբ[/b]
«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23:45-ին (Երևանի ժամանակով)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Մալմյո» (Շվեդիա)` 23:45
[b]
B խումբ[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)` 23:45
ՊՍՎ (Հոլանդիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 23:45