211652_close_icon
views-count11491 դիտում article-date 16:59 28-09-2021

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

ՊՆ-ից հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։


 

Նմանատիպ նյութեր