33974 դիտում
09:59 05-04-2016
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ է արձանագրվել. հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):
ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:
Նմանատիպ նյութեր
11923 դիտում
16:59 28-09-2021
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
6706 դիտում
12:42 07-08-2022
Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
3360 դիտում
18:06 29-04-2015
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է թեթև վիրավորվել
Այս բաժնից
661 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին