Կալիֆորնիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կա 1 տասնյակից ավելի վիրավոր
Առնվազն 10 մարդ է ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գնացքի վթարից, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Սալոնում: Գնացքի վագոններից դուրս է եկել գծերից և ընկել փոքր գետի մեջ: Դեպքի վայր են անմիջապես ժամանել հրշեջ-փրկարարները:
Ալամիդայի ոստիկանության շերիֆի ներկայացուցիչներից սերժանտ Նելսոնը հայտնել է, որ վագոնը կիսով չափ ընկղմվել է ջրի մեջ և փրկարարներն օգնում են ուղևորներին դուրս գալ ջրից:
Վթարի պատճառը հայտնի չէ առայժմ: