211652_close_icon
views-count44958 դիտում article-date 10:31 23-09-2021

Սյունիքի մարզպետի որդին, ով հետախուզվում էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է Արմավիրի բանտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր