23504 դիտում
17:39 22-09-2021
Արտակարգ դեպք Երևանում. Isuzu բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և տապալել հենասյունը. մի քանի շենքերի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:230 –ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը իր վարած Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղակությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների գազի վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և մի քանի ժամ աշխատանքներ են իրականացրել՝ վթարը վերացնելու ուղղությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն հրշեջ-փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն արդեն ամեն ինչ արել էին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը:
Վարորդ Հ. Ստեփանյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Փաստի առիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+