211652_close_icon
views-count56964 դիտում article-date 19:00 22-09-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Կապանում բախվել են Mercedes-ն ու Niva-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 25-ամյա Հարութ Միրզոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 24-ամյա Սպարտակ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ  Հ. Միրզոյանը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտ ավագ հետաքննիչ  Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր