211652_close_icon
views-count23822 դիտում article-date 21:58 21-11-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Niva-ն ու BMW-ն. Niva-ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 09:00-ի սահմաններում Վեդի-Այգավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 25-ամյա Սամվել Հարությունյանի վարած BMW մակնիշի 24 ՍT 397 համարանիշի և Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Գալստյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 90 AG 077 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր