Երևանում կնոջ հետ ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց փրկարարները, ջրասուզակները, քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են ընկնելու վայրից մոտ 25 կմ հեռավորության վրա՝ Ջրաշենում գտնվող ջրատարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ջրասուզակները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և Արարատի մարզի քրեական վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և Արտաշատի ոստիկանության բաժինների ծառայողները 12 օր շարունակ առավոտյան ժամը 07:30-ից մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքների արդյուքնում Արարատի մարզի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գերեզմանների հարևանությամբ անցնող ջրատարում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի համայնքային ոստիկանները ու հրշեջ-փրկարարները այն հատուկ ճոպանների միջոցով դուրս են բերել ջրամբարից:
Դեպքի վայր են ժամանել քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, և այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը:
Պարզվել է, որ ջրամբարից դուրս բերվածը ապրիլի 26-ին Երևանի արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն էր ընկել իր ծանոթ կնոջ հետ:
Կնոջը այդ պահին ջրատարից դուրս էին բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, իսկ այսօր Ջրաշենի վարչական տարածքում հայտնաբերված տղամարդուն չէր հաջողվել փրկել, գետը քշել տարել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Նշված քրեական վարույթը նախաձեռնվել էր ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ ու ողբերգական դեպքի փաստով, երբ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Նորայր Թ.-ն ջրամբարից դուրս էին բերել Երևանում հաշվառված 47-ամյա Սյուզաննա Կ.-ին, իսկ նրա հետ գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ալիռեզա Ջավադ Շ.-ին ոստիկանները չէին կարողացել փրկել, քանի որ ջուրը քշել - տարել էր նրան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործունեություններ, որի արդյուքնում որոշ հանգամանքներ են պարզվել այս առեղծվածային դեպքից։
Ըստ տեղեկությունների, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Սյուզաննա Կ.-ն իր ընկերոջ՝ դեռևս որոնվող Ալիռեզա Ջավադ Շ.-ի հետ նոր Խարբերդի 19 հասցեից գինովցած վիճակում դուրս էին եկել զբոսնելու, ապա հասնելով Արցախի 5-րդ փողոցի «Արտաշատի» ջրամբարի մոտ՝ ընկել են ջրամբարը, որտեղ արդեն նրանց օգնության էին հասել ոստիկաններ Սարգիս Ս.-ն և Նորայր Թ.-ն., կնոջը կարողացել էին դուրս բոլոր ջրից, իսկ տղամարդուն՝ ոչ։
Այնուհետև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Սյուզաննա Կ.-ն և Ալիռեզա Ջավադ Շ.-ն գտնվելիս են եղել Արարատի մարզի Այնթապ գյուղում գործող «Ինեսա» սուպերմարկետի մոտ, որտեղ կանգնեցրել էին «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի հետ եղել էր նաև մեկ այլ անձ, ապա նստել էին այդ «Opel»-ը և ուղևորվել կենտրոնական փողոց, սակայն «Opel»-ի վարորդը երթուղին փոխել էր և շարժվել էին դեպի Արցախի 5-րդ փողոցի հարևանությամբ գտնվող «Արտաշատի» ջրամբարի ուղղությամբ, որտեղ էլ նրանց միջև ինչ-որ ընդհարում է տեղի ունեցել, որից հետո «Opel»-ի վարորդն ու ուղևորը դեպքի վայրից դիմել էին փախուստի։
Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Գ.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 25-ամյա Մ. Գ.-ն, ովքեր, երբ հասել են «Արտաշատի» ջրամբարի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Մ. Գ.-ն հրել է Ալիռեզա Ջավադ Շ-ին և նետել ջրատարը, ինչի հետևանքով էլ ջրատարը նրան քշել-տարել է:
Քրեական ոստիկաններին հաջողվել էր Լ. և Մ. Գ-երին հայտնաբերել և այլ անձի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ. Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ու մինչ քրեական ոստիկաններն ու քննիչները աշխատում էին, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մինչ այժմ շարունակում էին որոնողական աշխատանքները՝ Ալիռեզա Ջավադ Շ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. և Մ. Գ.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Լ. Գ.-ն ազատ էր արձակվել։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս առեղծվածային դեպքից չենք հայտնում։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։