Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. Կինո Ռոսիայի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. ժամանել է Կենտրոնի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադեոսյանը:
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժնի պետը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են մոտոպարեկներ Վարդան Միրզոյանը, Ռազմիկ Լալայանն ու ավագ պարեկ Գրիշա Պողոսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի 17-25 տարեկան:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե անզգուշաբար վայր ընկնելու հետևանք՝ պարզվում է:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Թունիյանի, բաժնի պետի տեղակալ Հրանտ Պետրոսյանի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Աշոտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։