211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք և հայտնվել բենզալցակայանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count6778 դիտում article-date 20:34 07-05-2025
Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին առաջինն օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Սամվելյանն ու Սասուն Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր