211652_close_icon
views-count68194 դիտում article-date 11:53 21-09-2021

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թամանյան 8 շենքի բակում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, օպերգծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի 2-րդ բաժնի քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրաչյա Ասատրյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բնակվում էր նշված շենքի 4-րդ հարկում, և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչ հանգամանքներում է դին հայտնվել բակում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Ոստիկանների ահազանգով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի թիվ 18 ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրի զննոթյուն էր կատարում ՀԿԳ ավագ քննիչ Հ. Ասատրյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը կարճ ժամանակում հարևանների հետ զրույցի արդյունքում պարզեց մահացածի ինքնությունը, ով 45-ամյա Տ. Կ-ն էր։

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ մահացածը աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր