76246 դիտում
10:34 08-11-2015
Առեղծվածային ու ողբերգական դեպք` Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է Ռազմական ոստիկանության աշխատակցի 17-ամյա տղայի դին
Երեկ` նոյեմբերի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 17-ամյա Արսեն Հերիքյանի դին: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև ուրագ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ տղան պատուհանին աշխատանքներ կատարելիս է անզգուշաբար վայր ընկել` դառնալով դժբախտ դեպքի զոհ, կամ` ինքնասպան է եղել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Հերիքյանի հայրը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, կոչումով փոխգնդապետ է:
Նմանատիպ նյութեր
72009 դիտում
09:41 22-04-2016
Առեղծվածային դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
109173 դիտում
02:11 18-01-2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին