Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 19-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 20-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 