211652_close_icon
views-count1272 դիտում article-date 10:39 19-09-2021

Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը  կազմակերպում է խորհրդարանական լսումներ։

Ինչպես  տեղեկացնում են ԱԺ-ից՝  լսումները ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ են: 

Նմանատիպ նյութեր