939 դիտում
18:09 18-11-2014
Խորհրդարանական լսումներ՝ ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին
գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ կազմակերպել
էր խորհրդարանական լսումներ` «Ոստիկանության հաշվետվողականությունը,
թափանցիկությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով:
Բացման խոսքում Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման կարեւորվում է
ոստիկանության գործունեության կարեւորագույն սկզբունքների` թափանցիկության,
հաշվետվողականության, խորհրդարան-ոստիկանություն գործնական հարաբերությունների
խորացման, ինչպես նաեւ՝ խորհրդարանական վերահսկողության հետագա ամրապնդման
համատեքստում: Ըստ նրա` վերջին տարիներին ոստիկանության համակարգում ծավալուն
փոփոխություններ են իրականացվում, ինչը դուրս չի մնացել խորհրդարանի
ուշադրությունից: Պարոն Նահապետյանը նշել է, որ խորհրդարանական լսումները շատ
կարեւոր հարթակ են, որտեղ հնարավոր է անդրադառնալ ոստիկանության
գործունեության առանցքային խնդիրներին ու բարեփոխումներին, ինչպես նաեւ
ներկայացնել առաջարկներ: Նրա դիտարկմամբ` ժողովրդավարական հասարակությունում
ոստիկանությունը պետք է հաշվետու լինի իր քաղաքացիների, հանրության ու
պետության առջեւ, իսկ հաշվետվողականության սկզբունքն ունի ոչ միայն պետական,
այլ նաեւ՝ գործնական նշանակություն: Կորյուն Նահապետյանը նշել է, որ
ոստիկանությունը պետք է պարզ ու հասանելի լինի վերահսկող տարբեր մարմինների
համար, եւ այս առումով խորհրդարանական վերահսկողությունը պետք է ունենա իր
առանցքային դերակատարումը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ ձեւավորվող
հասարակական հարաբերությունները ոստիկանության համար նոր խնդիրներ են
առաջացրել, ինչը ստիպել է արմատապես փոխել համակարգի գործելաոճը եւ նոր որակ
հաղորդել իրականացվող աշխատանքներին` գերխնդիր դարձնելով յուրաքանչյուր
քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Այդ նպատակների իրականացման համար
անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ` ոստիկանության
գործունեությունը դարձնելով առավել թափանցիկ: Ըստ նրա` ոստիկանությունը պետք է
մշտապես հաշվետու լինի պետության, հասարակության եւ իր նկատմամբ
վերահսկողություն իրականացնող մարմինների առջեւ: Պարոն Եղիազարյանը նշել է
նաեւ, որ ուժային այս կառույցը վերահսկողություն իրականացնող կառույցներին
պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում իրականացվող աշխատանքների եւ
ծրագրերի վերաբերյալ: Այդ մարմինները մշտադիտարկման են ենթարկում եւ գնահատում
ոստիկանության աշխատանքը, տալիս համապատասխան առաջարկներ ու հանձնարարականներ:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալի խոսքով` պակաս կարեւոր չէ նաեւ քաղաքացիական
հասարակության հետ բաց ու թափանցիկ համագործակցությունը: Թափանցիկության
արդյունք է նաեւ ոստիկանության բազմաբովանդակ ինտերնետային կայքը:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
18:50 08-12-2014
Խորհրդարանական լսումներ՝ Ազգային ժողովում
2714 դիտում
12:00 27-11-2017
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Այս բաժնից
1054 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1201 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն