1021 դիտում
18:50 08-12-2014
Խորհրդարանական լսումներ՝ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական
հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն
առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական
հարցերին:
Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված
ծանրագույն հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանը,
ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայականին, ինչպես նաեւ
հետեւանքների վերացման իրավական հիմնախնդիրներին:
Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության
ներկայացուցիչներ, պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի
Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին:
Լսումերին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել սփյուռքի երկու
կառույցների` Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Եվրոպական հրեական
խորհրդարանի պատվիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ: Ելույթներ
են ունեցել նաեւ Հայ Դատի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, հայկական
ավանդական կուսակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակների հայտնի
մասնագետներ, իրավագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների,
քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ:
Զեկույցներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին,
արծարծվել են տարբեր պատմական ժամանակահատվածներում իրականացված այդ
հանցագործությունների պատմական եւ քաղաքական փոխկապվածության եւ
փոխպայմանավորվածության հարցերը:
Հնչեցված ելույթներում մասնավորապես քննարկվել են Հայոց ցեղասպանության համար
Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության կիրառելի իրավունքի իրացմանն
առնչվող խնդիրները: Անդրադարձ է կատարվել ցեղասպանությունների ժխտողականության
դեմ պայքարին, ներկայացվել են մի շարք պետություններում այդ հանցագործության
ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրության արդի
կանոնակարգումները եւ քննարկվել են ժխտողականության հարցում առկա հիմնական
մարտահրավերները: Վերլուծվել է ցեղասպանությունների հետեւանքների վերացման
հարցում առկա միջազգային փորձը եւ դրանց հնարավոր լուծումների կիրառման
կառուցակարգերը:
Որպես ցեղասպանական քաղաքականության իրականացման հիմքեր՝ մատնանշվել են եւ
դատապարտվել կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականության, խտրականության,
այլատյացության, ռասիզմի եւ հակասեմիթականության զանազան դրսեւորումներ:
Նմանատիպ նյութեր
939 դիտում
18:09 18-11-2014
Խորհրդարանական լսումներ՝ ՀՀ Ազգային ժողովում
2714 դիտում
12:00 27-11-2017
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Այս բաժնից
1063 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն