211652_close_icon
views-count133021 դիտում article-date 19:10 17-09-2021

Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներ

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, երիտասարդ աղջիկների  մասնակցությամբ ծեծկռտուք  է տեղի ունեցել Երևանում:

 ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները  Հյուսիսային պողոտայից  մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 երիտասարդ աղջկա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Ռուզաննա  Մ.-ն,  21-ամյա Զարուհի Դ.-ն, 28-ամյա Անգելինա Հ.-ն:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ Հյուսիսային պողոտայում նշված անձինք կասկածվում են Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա  Վիկտորիա Հ.-ին ծեծի ենթարկելու մեջ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վիկտորիա Հ.-ն:

Բերման ենթարկված  աղջիկները  հրաժարվել են բացատրություն տալուց, ինչից հետո բաց են թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ Վիկտորիա Հ.-ն է հարձակվել նշված անձանց վրա: Այդ փաստը նույնպես պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր