«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և հայ արվեստագետները համատեղ կազմակերպել են «Անավարտ թռիչք…» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք
Անավարտ թռիչք...
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և արդի հայ արվեստագետները համատեղ կազմակերպել են «Անավարտ թռիչք…» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Հայաստանի նկարիչների միության երրորդ հարկի ցուցասրահում: Ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 22-ը:
Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին: Վերջինիս գլխավոր նպատակն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում:
Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան երկրորդ գոյամարտում անմահացած հերոսների հիշատակին` հանձին կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի:
Չարաբաստիկ պատերազմը խլեց հայ ազգի լավագույն սերունդը. սերունդ, որ կրկին ու կրկին պիտի ականջալուր դարձներ աշխարհին ՀԱՅԻ մասին ՝սերունդ, որի արյան գնով գծվեց մեր խաղաղության սահմանը:
Այսօր մենք պետք է շարունակենք արարել, ստեղծագործել և միշտ բարձր պահել ՀԱՅ լինելու կոչումը:
Հավերժ փառք և խոնարհում: