Վրաստանի հայերի միությունը բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել
Հոկտեմբերի 11-ին Վրաստանի հայերի միությունը Սոֆիկո Չիաուրելիի հուշարձանի մոտ կազմակերպել էր «Անիկա» ասոցիացիայի սահմանափակ հնարավորություններն ունեցող մարդկանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, փոխանցում է Georgia Online-ը:
Միջոցառմանը ներկա է գտնվել Վիրահայոց թեմի առաջնորդ, տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի Ազգային պաշտպանի ապարատի ներկայացուցիչ Նաթիա Պիրաշվիլին, Վրաստանում գործող ոչ կառավարական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվել է «Անիկա» ասոցիացիային: