«Հայ արվեստագետները Բրազիլիայում» խորագիրը կրող ցուցահանդես է կազմակերպվել Բրազիլիայի դաշնային ինստիտուտում
Դեկտեմբերի 6-ին Բրազիլիայի դաշնային ինստիտուտում (ԲԴԻ) տեղի ունեցավ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և ԲԴԻ ռեկտոր Ուիլսոն Կոնչիանիի պատվո հովանու ներքո կազմակերպված «Հայ արվեստագետները Բրազիլիայում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, բրազիլացի արվեստագետներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպանը և ինստիտուտի ռեկտորը, որոնք մեծապես կարևորեցին այս նախաձեռնության նշանակությունը` ընդգծելով, որ հայ ժողովուրդն իր ուրույն ներդրումն ունի մարդկության մշակութային ժառանգությունում:
Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի հայ արվեստագետներ Արմեն Խոջոյանի (Երևան), Արմենակ Կարապետյանի (Պրահա), Շավարշ Խաչատրյանի (Բեռլին) աշխատանքները: