Երևանում տեղի կունենա «Իմ Հայաստանը» խորագրով նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառք
Մայիսի 15-ին ժամը 17:00-ին Երևանում Մադոյան փողոցի 9 շենքում՝ «Մեգերյան կարպետ» ցուցասրահում կկայանա Ռուսաստանի Դաշնության և UNESCO-ի նկարիչների միության անդամ Աստղիկ Հակոբյանի «Իմ Հայաստանը» խորագրով նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացումը:
Նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը նվիրաբերվելու է «[url=https://www.facebook.com/BariKamk?ref=hl]Բարի կամքդ[/url]» նախաձեռնության խմբի կողմից իրականացվող բարեգործություններին:
«Բարի կամքդ» նախաձեռնող խումբը օգնում է հիվանդ և անապահով երեխաներին:
Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, բարեգործական ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչև մայիսի 17-ը ներառյալ: