211652_close_icon
views-count743 դիտում article-date 20:01 14-09-2021

Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ընկերության աշխատակիցներն անցել են բժշկական զննությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ Տեսչական մարմինը ս/թ հուլիս ամսին աշխատանքի իրավունքից ժամանակավորապես զրկել էր սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ 45 աշխատակցի, որոնք չէին ենթարկվել պարտադիր բժշկական զննության:

Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով այս ընկերության բոլոր աշխատակիցների աշխատանքի իրավունքը վերականգնվել է, քանի որ վերջիններս անցել են բժշկական զննություն և ունեն սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության մասին օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պարտադիր և պարբերական բժշկական զննության:
  
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր