34664 դիտում
23:16 21-08-2015
Ողբերգական դեպք Երևանում. КамАЗ-ի 49-ամյա վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին. նրան օգնության են հասել «Ադամիում» ՍՊԸ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 49-ամյա Արմեն Ջհանգիրյանը Գրիբոեդովի փողոցի թիվ 29 հասցեի դիմաց իր վարած КамАЗ մակնիշի 99 AA 899 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել նշված հասցեում գործող «Ադամիում» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր երիտասարդ տղաներ են եղել և փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, որից հետո 1-03 շտապօգնության բրիգադը ժամանելով նշված վայր` վարորդին տեղափոխել է Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով` մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների` բեռնատարը վարելու ժամանակ Ա. Ջհանգիրյանի ինքնազգացողությունը վատացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր էլեկտրական սղոցով մասնատեցին ծառը և այն հեռացրեցին վթարի վայրից:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+