211652_close_icon
views-count92312 դիտում article-date 22:46 13-09-2021

Արտակարգ դեպք Երևանում. 71–ամյա Վարդը ծեծի է ենթարկել, ապա սպանության սպառնալիքներ հնչեցրել նախկին կնոջ՝ 64-ամյա Ծաղիկի նկատմամբ, իսկ հետո վնասել նրա մեքենան

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի շենքերից մեկում ամուսինը ծեծի է  ենթարկում կնոջը:

Նշված հասցե է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված շենքի բնակիչ, 64-ամյա Ծաղիկ Ք.-ին նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում նախկին ամուսինը՝ 71-ամյա Վարդ Հ.-ն, հարվածներ է հասցրել, ապա նրա հասցեին հնչեցրել սպանության սպառնալիքներ ու վնասել շենքի բակում կայանված, Ծաղիկին պատկանող ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Վարդ Հ.-ի նկատմամբ  տեղում կիրառել են  անհետաձգելի միջամտություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր